«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ինձ բացարձակ անհետաքրքիր է «հեղաշրջման պլան-2» կամ «հեղաշրջման պլան վազվռաշաետցա» օպերացիան

Ինձ բացարձակ անհետաքրքիր է «հեղաշրջման պլան-2» կամ «հեղաշրջման պլան վազվռաշաետցա» օպերացիան
25.06.2025 | 11:23

Դավաճանների ու խուլիգանների հանցավոր խմբակը դեռ անցյալ տարի էր «փորձարկել» «հեղաշրջման պլան» հնարքը - իրենց ԶԼՄ-ների (զուգարանային լրատվամիջոցների) էջերում 24 թվի օգոստոսին հրապարակել էին այդ «պլան»-ը, որը, իբրև թե, պետք է իրականացվեր 2024թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Ինչու՞ եմ այդքան լավ հիշում դետալները։

Որովհետև ինձ էլ էին «գրել» պլանի մաս՝ վերագրելով ինչ-որ դերակատարում այդ ֆեյք ծրագրում։

Ի՞նչ եղավ հետո։

Ոչինչ էլ բնականաբար չեղավ։

Հետևաբար ինձ բացարձակ անհետաքրքիր է «հեղաշրջման պլան - 2» կամ «հեղաշրջման պլան վազվռաշաետցա» օպերացիան։

Կարծում եմ, որ դրա առաջնային թիրախը թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի արևմտյան դեսպանատներն են։ Իրենց հորինած հեքիաթներով ընդամենը փորձում են արդարացնել իրենց հանցանքներն ընդդիմադիր գործիչների, իսկ այս տարի՝ նաև Եկեղեցու հանդեպ։

Միակ քչից-շատից արդյունավետ բանը, որ կարելի է անել՝ դեսպանատներում հանդիպումներ խնդրելն ու այս էժան հնարքը դիմակազերծելն է։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ